Logo

Դոմինիկ Սոլանկեի ապաքինման ժամկետը

03:10 / 24.01.2025Ֆուտբոլ
null

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկոգլուն հաստատել է, որ թիմի հարձակվող Դոմինիկ Սոլանկեն ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ 6 շաբաթ, հաղորդում է TNT Sports-ը:

Լոնդոնյան ակումբում վնասվածքների տեսանկյունից իսկական քաոս է. այս պահին հիմնական թիմից վնասվածք ունի 10 ֆուտբոլիստ:

«Վնասվածք է ստացել նույնիսկ իմ թարգմանիչը»,- ասուլիսի ժամանակ ասել էր Պոստեկոգլուն:

Անգլիայի հավաքականի անդամ Դոմինիկ Սոլանկեն 2024 թվականի օգոստոսին է «Բորնմութից» միացել «Տոտենհեմին»: Տրանսֆերի համար լոնդոնյան ակումբը վճարել է մոտ 65 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 29 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 11 գոլով, 6 գոլային փոխանցմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա