Logo

Դոմենիկո Տեդեսկո. «Եթե Մբապեն խաղա, մենք ևս ուրախ կլինենք»

19:59 / 09.09.2024Ֆուտբոլ
null

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն խոսել է Ֆրանսիայի դեմ Ազգերի լիգայի երկրորդ տուրի խաղում մրցակցի ավագ և առաջատար Կիլիան Մբապեի հնարավոր բացակայության մասին:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կարող է Մադրիդի «Ռեալի» նորեկին խաղադաշտ դուրս չբերել բելգիացիների դեմ մրցավեճում:

«Կարևոր չէ՝ Մբապեն պահեստայինների նստարանին կլինի, թե՝ խաղադաշտում:  Նա հիանալի խաղացող է, բայց Ֆրանսիայի հավաքականն այնքան հնարավորություններ ունի... Եթե նա խաղա, մենք ևս ուրախ կլինենք»,- 38-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Foot Mercato-ն։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Բելգիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթել էր Իսրայելին, Ֆրանսիան էլ 1-3 հաշվով պարտվել էր Իտալիային:

Ֆրանսիա - Բելգիա A դիվիզիոնի երկրորդ խմբի երկրորդ տուրի խաղը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին և կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ