Դոմենիկո Տեդեսկոն կարող է նշանակվել «Նոթինգհեմ Ֆորեսթի» գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է Sport Bild-ը:
Գերմանացի մասնագետին ցանկանում է հրավիրել նաև «Ֆեներբահչեն», որն օրեր առաջ գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել էր Ժոզե Մոուրինյոյին: 39-ամյա Տեդեսկոն թուրքական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու հիմնական թեկնածուն է:
Դոմենիկո Տեդեսկոն որպես գլխավոր մարզիչ աշխատել է գերմանական «Էրցգեբիրգեում», «Շալկե 04»-ում, «Լայպցիգում», Մոսկվայի «Սպարտակում»: Երիտասարդ մասնագետի վերջին աշխատավայրը Բելգիայի ազգային հավաքականն էր, որը Տեդեսկոյի գլխավորությամբ 24 խաղում գրանցել էր 12 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 6 պարտություն: Բելգիայի հավաքականից Տեդեսկոն հեռացել էր այս տարվա հունվարին:


