Logo

Դոհա. Օստապենկոն սենսացիոն հաղթանակի հասավ Շվյոնտեկի նկատմամբ

20:18 / 14.02.2025• Թենիս
null

Աշխարհի 37-րդ ռակետ Ելենա Օստապենկոն սենսացիոն հաղթանակով դուրս եկավ Դոհայի WTA-1000 կարգի մրցաշարի կանանց մենախաղի եզրափակիչ:

Լատվիացին կիսաեզրափակիչում երկու սեթում 6-3, 6-1 հաշվով հաղթեց աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկին: Օստապենկոն լեհ մրցակցին հաղթեց 1 ժամ 10 րոպեում:

Եզրափակիչում լատվիացին կհանդիպի ռուս Եկատերինա Ալեքսանդրովայի և ԱՄՆ-ը ներկայացնող Ամանդա Անիսիմովայի դիմակայության հաղթողին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ