Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող WTA-1000 կարգի մրցաշարի կանանց մենախաղում ձևավորվեց կիսաեզրափակիչի առաջին զույգը:
Քառորդ եզրափակիչում հաղթանակ տարավ նաև աշխարհի 37-րդ ռակետ Ելենա Օստապենկոն: Լատվիացին 6-2, 6-2 հաշվով հաղթեց աշխարհի 35-րդ ռակետ Օնս Ժաբերին: Մրցախաղը տևեց 1 ժամ 10 րոպե:
Օստապենկոն եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի հետ, որը քիչ առաջ հաղթել է Ելենա Ռիբակինային: