Logo

Դոհա. Խաչանովը մեկնարկել է հաղթանակով

20:05 / 21.02.2024Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը (17-րդ ռակետ) դուրս է եկել Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող ATP-250 շարքի մրցաշարի 1/4 եզրափակիչ։

27-ամյա թենիսիստը պայքարն սկսել է երկրորդ փուլից, որտեղ 6-4, 7-5 հաշվով հաղթել է հունգարացի Ֆաբիան Մարոժանին (60-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 29 րոպե։

Դա Կարեն Խաչանովի 250-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ կարիերայում։ Քառորդ եզրափակիչում նա կմրցի ֆինն Էմիլ Ռուսուվուորիի (43-րդ ռակետ) դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ