Logo

Դոհա. Խաչանովը դուրս եկավ եզրափակիչ

21:19 / 23.02.2024Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող ATP-250 շարքի մրցաշարի եզրափակիչ:

Կիսաեզրափակիչում Խաչանովը երկու սեթում 7-6 (14-12), 6-2 հաշվով հաղթեց Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինին (46-րդ ռակետ): Աշխարհի 17-րդ ռակետը հաղթանակի հասավ 1 ժամ 44 րոպե տևած մրցապայքարում:

27-ամյա հայ թենիսիստը եզրափակիչում կհանդիպի Գաել Մոնֆիս (Ֆրանսիա) – Յակուբ Մենշիկ (Չեխիա) զույգի հաղթողին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ