Logo

Դոհա. Ջոկովիչ-Վերդասկո զույգը հաղթել է Խաչանովին ու Բուբլիկին

18:38 / 17.02.2025Թենիս
null

Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - Ֆեռնանդո Վերդասկո (Իսպանիա) զույգը դուրս է եկել Դոհայի ATP-500 շարքի մրցաշարի տղամարդկանց զուգախաղի քառորդ եզրափակիչ։

Կատարի մայրաքաղաքում ընթացող մրցաշարի 1/8 եզրափակիչում 37-ամյա Ջոկովիչն ու 41-ամյա Վերդասկոն 6-1, 6-1 հաշվով հաղթել են Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովին ու ղազախ Ալեքսանդր Բուբլիկին։

Ջոկովիչն ու Վերդասկոն հաջորդ փուլում կմրցեն Անրի Պատեն (Մեծ Բրիտանիա) - Հարի Հելիովարա (Ֆինլանդիա) զույգի դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ