Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - Ֆեռնանդո Վերդասկո (Իսպանիա) զույգն ավարտել է մրցելույթը Կատարի ATP-500 շարքի մրցաշարում։
Տղամարդկանց զուգախաղի քառորդ եզրափակիչում 37-ամյա Ջոկովիչն ու 41-ամյա Վերդասկոն 5-7, 4-6 հաշվով պարտվել են մրցաշարի երկրորդ համար Անրի Պատեն (Մեծ Բրիտանիա) - Հարի Հելիովարա (Ֆինլանդիա) զույգին։
Պատենն ու Հելիովարան կիսաեզրափակիչում կմրցեն բրիտանացիներ Ջո Սելսբերիի ու Նիլ Սկուպսկիի դեմ։
Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Ջոկովիչը Կատարում մասնակցում էր նաև տղամարդկանց մենախաղին, սակայն առաջին փուլում սենսացիոն պարտություն կրեց աշխարհի 35-րդ ռակետ Մատեո Բերետինիից (Իտալիա)։