Դոհայի ATP-500 կարգի մրցաշարի տղամարդկանց մենախաղի տիտղոսը կվիճարկեն Անդրեյ Ռուբլյովը (Ռուսաստան, 10-րդ ռակետ) և Ջեյք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա, 16-րդ ռակետ)։
Կատարի մայրաքաղաքում ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչում Ռուբլյովը 2 ժամ 46 րոպում 7-5, 4-6, 7-6 (7-5) հաշվով հաղթել է Ֆելիքս Օժե-Ալյասիմին (Կանադա, 23-րդ ռակետ)։
Կիսաեզրափակիչում Դրեյփերի մրցակիցն Իրժի Լեհեչկան էր (Չեխիա, 25-րդ ռակետ)։ Բրիտանացի թենիսիստը 3-6, 7-6 (7-2), 6-3 հաշվով հաղթել է մրցակցին և դուրս եկել եզրափակիչ։ Մրցախաղը տևել է 2 ժամ 24 րոպե։
Վճռորոշ մրցախաղը կկայանա փետրվարի 22-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 19:00-ին։