Logo

«Բրուքլինն» ու «Մայամին» քննարկել են Դյուրանտի հնարավոր փոխանակումը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:56 / 14.07.2022• Բասկետբոլ
Բրուքլին Նեթս-Մայամի Հիթ

«Բրուքլին Նեթսի» գլխավոր տնօրեն Շոն Մարքսը հանդիպել է «Մայամի Հիթի» իր գործընկեր Էնդի Էլիսբերգի հետ։

Miami Herald-ի հաղորդմամբ՝ Լաս Վեգասում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են «Նեթսի» բասկետբոլիստ Քևին Դյուրանտի հնարավոր փոխանակումը: Գործարքում կարող են ներառվել նաև Կայլ Լոուրին, Թայլեր Հիրոուն, Դունկան Ռոբինսոնը:

Դյուրանտը փոխանակման համար դիմել էր «Բրուքլին Նեթսի» ղեկավարությանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկացու հետ կապ են հաստատել NBA-ի չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» ղեկավարները և թիմի առաջատարները: Քևին Դյուրանտը 2016-2018 թվականներին խաղացել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորզում»:

33-ամյա Քևին Դյուրանտը 2020 թվականից է խաղում «Բրուքլին Նեթսում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ