Legendary կինոստուդիան, որը զբաղվում էր “Dune” ֆիլմի արտադրությամբ, ֆիլմի երկրորդ մասի նկարահանումները կսկսի 2022 թվականի հուլիսի 18-ին. այս մասին Twitter-ում պատմել է լրագրող Ջոշ Էնսինիասը՝ հղում անելով ֆիլմի պրոդյուսերին:
Ինչպես նշում է Collider-ը, Ֆրենկ Հերբերտի համանուն վեպի էկրանավորման երկրորդ մասը ավելի շատ կպատմի Սիչ Թաբրի մասին, ինչպես նաև Չանի Քայնզի և Փոլ Ատրեյդեսի կերպարների մասին:
“Dune” ֆիլմի երկրորդ մասի և պրեմիերայի ժամկետի մասին հայտնի դարձավ հոկտեմբերի վերջին: Այնուհետև ֆիլմի ռեժիսոր Դենիս Վիլնյովն ասաց, որ շարունակության նկարահանումները չեն սկսվի մինչև 2022 թվականի աշուն: Երկրորդ մասի սցենարը սկսել է գրվել դեռ օգոստոսից: