«Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը կարող է միանալ «Բարսելոնային» 2022 թվականի ամռանը: Կատալոնացիները մտածում են բելգիացու հետ պայմանագիր կնքելու մասին՝ հաղորդում է Fichajes-ը։
34-ամյա Մերտենսը կարող է փոխարինել հարձակվող Լյուկ դե Յոնգին, որի վարձակալական պայմանագրի ժամկետն ավարտվում է մրցաշրջանի վերջում։ Հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Սևիլիային»:
Մերտենսը «Նապոլիում» հանդես է գալիս 2013 թվականից։ Այս մրցաշրջանում հարձակվողն Ա Սերիայի 15 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ: Նա նաև գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի չորս խաղում։
31-ամյա Լյուկ դե Յոնգը գոլի հեղինակ է դարձել «Բարսելոնայի» կազմում իր վերջին երեք խաղում: Հարձակվողը գոլով է աչքի ընկել Իսպանիայի առաջնության շրջանակում «Մալյորկայի» և «Գրանադայի» դեմ խաղերում, ինչպես նաև Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Ռեալի» դեմ կիսաեզրափակիչում: