Իսպանական «Էրկուլեսի», Մադրիդի «Ռեալի», Ռոտերդամի «Ֆեյենորդի» նախկին ֆուտբոլիստ Ռոյսթոն Դրենտեն պատմել է, թե ինչպես է Լիոնել Մեսին ժամանակին վիրավորել իրեն:
«Երբ խաղում էի «Էրկուլեսում», «Բարսայի» դեմ հանդիպման ժամանակ Մեսին ինձ «հիմար սևամորթ» անվանեց: Ավելի ուշ նա ասաց, որ արգենտինացի ֆուտբոլիստները կատակով իրար այդպես են դիմում: Նա այդպես անվանում էր Էզեկել Գարային, բայց նրանք պետք է հասկանային, որ ինձ նման տղային դա կարող է դուր չգալ, քանի որ նա իմ ընկերը չէր, նա մրցակից էր»,- նիդերլանդցի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է As-ը:
Ռոյսթոն Դրենտեն մադրիդյան գրանդի կազմում հանդես է եկել 2007-12 մրցաշրջաններում, իսկ 2007/08 մրցաշրջանում դարձել է Իսպանիայի չեմպիոն: