Կանադացի ռեփեր Դրեյքը 600 հազար դոլար խաղադրույք է կատարել կատալոնական «Բարսելոնայի» հաղթանակի վրա «Էլ-Կլասիկոյում» և պարտվել («Ռեալը» հաղթել էր 3-1 հաշվով):
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն, որն այդ խաղում խփել էր իր թիմի երրորդ գոլը, Ինստագրի Story բաժնում լուսանկար է հրապարակել՝ գրելով «Աստծո ծրագիրը»: Դրեյքը հայտնի երգ ունի այդ անվանումով։
Ռոդրիգոյի թիմակից, ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան դիմել է Դրեյքին և գրել՝ «Ների՛ր եղբայր, «Ռեալի» հաղթանակը միակ ելքն էր»:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» «Էլ-Կլասիկոյին» մասնակցել էր Դրեյքի ապրանքանիշի տարբերանշանով մարզաշապիկով: Իսպանիայի ընթացիկ առաջնության 9 տուրերից «Ռեալը» 25 միավորով առաջատարն է, «Բարսելոնան» երկրորդն է՝ 22 միավոր: