Իտալական «Ջենոայի» պաշտպան Ռադու Դրագուշինը կարիերան կշարունակի Լոնդոնի «Տոտենհեմում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ռումինացի ֆուտբոլիստն անգլիական ակումբի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր, իսկ տրանսֆերի արժեքը կազմել է 30 միլիոն եվրո։ Պաշտպանը, որի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր նաև Մյունխենի «Բավարիան», «Տոտենհեմում» կխաղա 6 համարի մարզաշապիկով։
21-ամյա Դրագուշինն ընթացիկ մրցաշրջանում «Ջենոայի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման, դարձել երկու գոլի հեղինակ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Կենտրոնական պաշտպանը Ռումինիայի ազգային հավաքականում 13 խաղ է անցկացրել։