«Դալաս Մավերիքսի» 23-ամյա բասկետբոլիստ Լուկա Դոնչիչը Սլովենիայի հավաքականի կազմում պատրաստվում է Եվրոբասկետի մեկնարկին:
Մարզումներից մեկի ժամանակ NBA-ի աստղը ցուցադրել է վարպետությունը՝ դիպուկ նետում կատարելով խաղահրապարակի կենտրոնից:
Հիշեցնենք, որ բասկետբոլի Սլովենիայի հավաքականը սեպտեմբերի 1-ին կմրցի Լիտվայի թիմի հետ, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 19:15-ին: