Logo

Դմիտրի Գունկոն ու Ուգոչուկվու Իվուն ստացել են հայկական անձնագրեր (տեսանյութ, ֆոտո)

18:31 / 20.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն ու նիգերիացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն դարձել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նրանք հայկական անձնագրերը ստացել են մարտի 20-ին անձնագրային և վիզաների վարչության կենտրոնական բաժանմունքից։

Հիշեցնենք, որ Ուգոչուկվու Իվուն առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Թուրքիայի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրի խաղին (մարտի 25) ու Կիպրոսի հետ ընկերական հանդիպմանը (մարտի 28):

Նիգերիացի Իվուն ու Հայաստանի հավաքականի պատմության մյուս 9 լեգեոնականները (ֆոտո)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա