Logo

Դմիտրի Գունկոն՝ Հայաստանի ու հայկական արմատների մասին

16:01 / 30.08.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն sports.ru-ի հետ ծավալուն հարցազրույցում խոսել է տարբեր թեմաների մասին։

«Հայաստանը կոլորիտային երկիր է՝ ամռանը շոգ է, իսկ ձմռանը չոր եղանակ է։ Այստեղ բաց մարդիկ են իրենց մտածելակերպով։ Տարածությունը մեծ չէ։ Ի տարբերություն Մոսկվայի, մեկ օրվա ընթացքում կարելի է մի շարք գործեր ծրագրել։

Այստեղ մարդիկ սիրում են հանգստանալ։ Երեկոյան սրճարանները լեփ-լեցուն են ցանկացած ժամի։ Սննդի հետ կապված խնդիր չկա։ Ժողովուրդն այնքան էլ չի սիրում աշխատել, և սիրում է աշխատել ոչ այնքան պրոֆեսիոնալ։

Մոսկվայից հետո ինձ համար շատ հարմարավետ է այստեղ։ Կոնտրոնացած եմ աշխատանքի վրա, Երևանում եմ ընտանիքիս հետ։ Մեզ լավ ենք զգում։ Հայաստանում կառանձնացնեմ Նորավանքը, Սևանա լիճն ու Արագած լեռը։

Ես ունեմ հայկական արմատներ, մորս ազգանունը Գևորգյան է։ Նա 50 տոկոսով հայ է։ Որոշեցի հիմա ստանալ հայկական անձնագիր, քանի որ հասկանում էի, որ թիմը տեղ է զբաղեցնելու լավագույն քառյակում ու խաղալու է եվրագավաթներում։ Եվ ես չէի ցանկանում, որ թիմն առանց մարզիչի մեկնի հանդիպումներին։ «Փյունիկի» ռուս մարզիչն ու ֆուտբոլիստներն ունեին վիզայի հետ կապված խնդիրներ»,- ասել է ռուս մասնագետը։

Հիշեցնենք, որ Դմիտրի Գունկոն 2020 թվականից է աշխատում Հայաստանում, մինչև «Ուրարտուին» միանալը գլխավորել է նաև «Նոան» ու «Արարատ-Արմենիան»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ