«Ուրարտուն» հաղորդում է, որ թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում տարած հաղթանակից հետո խոսել է հանդիպման, նորեկների և նախապատրաստական շրջանի մասին:
ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
«Ես ցանկանում եմ ասել, որ երկկողմանի շատ բարձր մակարդակի խաղ էր։ Լավ ֆուտբոլ էր ընթանում՝ շատ սուր դրվագներով։ Չնայած նրան, որ եղանակային պայմանաները լավը չէին, բայց դա չէր խանգարում հիանալի ֆուտբոլ խաղալ և կարծում եմ, որ այդ հիանալի ֆուտբոլում մենք ավելի լավն էինք։ Ճիշտ է, մեր ցուցադրած լավ խաղը մի փոքր խամրեցրեց այն դեղին քարտերն ու բաց թողած գոլը, որը կարող էր չլինեն։ Տեսանք, ինչ-որ խնդիրներ, որոնք ընթացքում պետք է շտկենք, բայց երկրպագուներին շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ»։
ՆՈՐԵԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Սա առաջին խաղն էր, բայց այն ֆուտբոլիստները, որոնք եկել են այստեղ, մեր պահանջներին համապատասխանում են։ Կան փոքրիկ դետալներ, որոնք հնարավոր է առաջին հայացքից չերևան, բայց ընդհանուր առմամբ լավ հանդիպում անցկացրին»։
ԻՎԱՆ ԻԳՆԱՏԵՎԻ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիք։ Իգնատևը հեռացավ, բայց նրա փոխարեն եկան նոր ֆուտբոլիստներ և մենք խաղը կառուցում ենք հենդ այդ ֆուտբոլիստների շուրջ։ Մենք ընկերական ենք բաժանվել ու հաջողություն ենք մաղթել իրեն։ Այո, բարդ է, նման ֆուտբոլիստ կորցնելը, քանի որ նա մեծ ծավալի աշխատանք էր կատարում ու լավագույն ռմբարկուն էր»։
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ
«Մենք գիտեինք, թե ուր ենք գնում։ Գիտեինք, թե ինչ մրցակիցների հետ ենք խաղալու։ 22 օրվա ընթացքում արել ենք այն՝ ինչ պլանավորել էինք։ Նման հավաքները հիմք են երկարատև արդյունքի»։