Հայկական ակումբները հաղթանակով սկսեցին պայքարը Կոնֆերեցիաների լիգայի որակավորման առաջին փուլում։
Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» առաջին խաղում տանը 2-0 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ «Շկենդիային», իսկ Երևանի «Ուրարտուն» հյուրընկալվելիս 2-1 հաշվով կամային հաղթանակի հասավ էստոնական «Կալևի» նկատմամբ։
Երկու թիմերի գլխավոր մարզիչներն ամփոփել են հաղթական խաղերը։
Դմիտրի Գունկո («Ուրարտու»)
Ռուի Մոտա («Նոա»)
Պատասխան խաղերը կկայանան հուլիսի 18-ին։ «Շկենդիայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Նոան» երկրորդ փուլում կխաղա Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսի» հետ, իսկ «Ուրարտու» - «Կալև» զույգի հաղթողին սպասում է չեխական «Բանիկ Օստրավան»։
Հիշեցնենք, որ Կոնֆերեցիաների լիգայում Հայաստանի երրորդ ներկայացուցիչ «Արարատ-Արմենիան» պայքարի մեջ է մտնելու որակավորման երկրորդ փուլից։ Հայաստանի գործող գավաթակիրը կփորձի հաղթահարել Մոլդովայի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Զիմբրուի» արգելքը։ Առաջին խաղը կկայանա հուլիսի 25-ին Մոլդովայում, պատասխան հանդիպումը` օգոստոսի 1-ին Երևանում։