Ավստրալիայի իշխանությունները կրկին չեղարկել են աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչի մուտքի արտոնագիրն այդ երկիր՝ հաղորդում է The Age-ը:
Նման որոշում է կայացրել Ավստրալիայի ներգաղթի նախարար Ալեքս Հոուկը։ Նշվում է, որ մարզիկի իրավաբանները պատրաստվում են բողոքարկել այդ որոշումը, որը վտանգում է Ջոկովիչի մասնակցությունն Ավստրալիայի բաց առաջնությանը։
Նշված մրցաշարի գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչը խնդիրների էր բախվել Մելբուրնի օդանավակայանում, քանի որ չէր կարողացել սահմանապահներին ներկայացնել պատվաստումից ազատ լինելու մասին բժշկական փաստաթղթեր։