Logo

Դիոգու Ժոտա. «Ռոնալդուն իմ հերոսն է եղել»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 02.12.2020ՍՊՈՐՏ
վ - Դիոգու Ժոտա. «Ռոնալդուն իմ հերոսն է եղել»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:12

-

-

«Լիվերպուլի» կիսապաշտպան Դիոգու Ժոտան պատմել է ԵՎՐՈ 2004-ից ստացած տպավորությունների մասին:

«Ես հիշում եմ, որ ֆուտբոլը միշտ իմ կուռքն է եղել: Վեց տարեկան էի, երբ հայրս ինձ լողի տարավ: Ես լաց լինելով հարցրի՝ կարո՞ղ եմ այն փոխարինել ֆուտբոլով: Ինձ շատ ավելի հաճելի էր ֆուտբոլ խաղալ, քան լողալ լողավազանում:

Ամենավառ հիշողություններս ԵՎՐՈ 2004-ից են, երբ Պորտուգալիայի հավաքականը հասավ եզրափակիչ, բայց, ցավոք, պարտվեց: Ես յոթ տարեկան էի: Շատ լավ եմ հիշում: Ֆուտբոլն իմ կիրքն է եղել միշտ:

Կրիշտիանու Ռոնալդուն եղել է իմ հերոսը: Այդ ժամանակ նա 19 տարեկան էր, բայց այնքա՜ն լավ էր խաղում Եվրոպայի առաջնությունում: Ես երեխա էի, երբ նա խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», հետո՝ «Ռեալում»: Պորտուգալացի երեխաների համար նա միշտ օրինակ է եղել»,- The Athletic-ը մեջբերում է Ժոտայի խոսքը:

ԵՎՐՈ 2004-ի եզրափակիչը կայացավ Լիսաբոնում Պորտուգալիայի ու Հունաստանի հավաքականների միջև: Հույները հաղթեցին նվազագույն հաշվով: Ռոնալդուն մասնակցեց ամբողջ խաղին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ