Անգլիական «Լիվերպուլի» պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան խոսել է թիմի եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահի՝ առաջիկա խաղերում բացակայության մասին, որը հունվարի 13-ից փետրվարի 11-ը մասնակցելու է Աֆրիկայի Ազգերի գավաթին:
«Եթե չեմ սխալվում, երկու տարի առաջ մենք նրա բացակայությունը լրացնելու առաջադրանքը լավ կատարեցինք։ Բայց դա միշտ դժվար է, որովհետև թիմը սովոր է Սալահին: Մենք գիտենք, ինչ վտանգ է նա ներկայացնում մրցակցի համար։ Նրա միայն ներկայությունը բավարար է: Նա որոշ ժամանակ բացակայելու է, ուստի պետք է հարմարվենք դրան: Մյուս կողմից, ես գիտեմ, որ մեր թիմում որակյալ խաղացողներ ունենք ու կարող ենք ծածկել նրա բացակայությունը: Հուսով եմ, որ այդպես կստացվի»,- Ժոտայի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 27 հանդիպման, խփել է 18 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։


