Logo

Disney-ը կորցրել է Վինի Թուխի հեղինակային իրավունքները

Հեղինակ
tigran5
00:00 / 03.01.2022ՍՊՈՐՏ
Վինի Թուխ

Բրիտանացի Ալեքսանդր Միլնի հեղինակած Վինի Թուխի մասին հեքիաթների հերոսներն այլևս չեն պատկանում Disney-ին. այդ մասին հայտնում է Verge-ը:

Բանն այն է, որ 2022 թվականի հունվարի 1-ից «փափուկ արջուկի արկածները» դարձել են հանրության սեփականությունը:

Անիմացիոն ստուդիան շարունակում է տիրապետության տակ պահել Վինի Թուխի պատմության իր բոլոր էկրանավորումներին և դրանց հետ կապված ապրանքանիշերը:

Պարբերականը նշում է, որ 2024 թվականին Դիսնեյը կկորցնի ընկերության խորհրդանիշ Միկի Մաուսի հեղինակային իրավունքները ևս:

Բացի Վինի Թուխի մասին երկու վեպերից և բազմաթիվ բանաստեղծություններից, ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյի «Երբ ծագում է արևը» վեպը նույնպես դադարել է մտավոր սեփականության օբյեկտ լինել:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա