«Չելսիի» պաշտպան Աքսել Դիսասին մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ հանդես կգա «Ասթոն Վիլայում», տեղեկացնում է բիրմինգհեմյան ակումբի կայքը:
Sky Sports-ը հայտնում է, որ ֆուտբոլիստի վարձակալության համար «Ասթոն Վիլան» լոնդոնյան ակումբին վճարել է 5 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Դիսասին 17 խաղում խփել է 2 գոլ ու կատարել է նույնքան ասիստ:
Aston Villa is delighted to announce the loan signing of Axel Disasi from Chelsea. pic.twitter.com/bjApaDCMDJ
— Aston Villa (@AVFCOfficial) February 4, 2025


