«Ուոթֆորդի» նախկին հարձակվող Թրոյ Դինին գովեստի խոսքեր է ասել «Մանչեսթեր Սիթիի» նորեկ Ռայան Շերկիի հասցեին, տեղեկացնում է BBC-ն։
«Ըստ իս` այժմ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, որին կարելի է հետևել։ Շերկին փորձում է գնդակով տարբեր հնարքներ կատարել, շատ վստահ է տեղաշարժվում։ Նույնիսկ եթե նա սխալներ է թույլ տալիս, չի ընկճվում ու նորից է փորձում։
Այժմ նա ամենատպավորիչ ֆուտբոլիստն է։ Կարող եմ ասել, որ Շերկին գերազանցում է Յամալին ու մյուս բոլորին»,- ասել է նախկին ֆուտբոլիստը։
22-ամյա Շերկին նախորդ ամռանն է «Լիոնից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որի կազմում 23 խաղում գրանցել է 6 գոլ ու 9 ասիստ։


