«Դինամոյի» տնօրենների խորհրդի անդամ Դմիտրի Գաֆինը հայտնել է, թե ինչու մոսկովյան թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի տեղափոխվել Ստամբուլի «Գալաթասարայ»։
«Ամեն ինչ շատ պարզ է։ Իսկապես, հետաքրքրություն կար «Գալաթասարայից», բայց հենց սկզբից Արսենն ու նրա հայրը միանշանակ դիրքորոշում հայտնեցին՝ պատրաստ չեն նման տրանսֆերի։
Մամուլում լուրեր էին պտտվում, որ բանակցություններ են ընթանում, բայց դա այդպես չէ։ Տրանսֆերի համար անհրաժեշտ է ոչ միայն ակումբների, այլ նաև խաղացողի համաձայնությունը։ Ֆուտբոլիստը ոչ ասաց թուրքական ակումբին հենց առաջին վայրկյանին»,- Դմիտրի Գաֆինի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:
Ավելի վաղ Ռուսաստանի հավաքականի 19-ամյա կիսապաշտպանը հայտարարել էր, որ անձնական պատճառներով հրաժարվել է տեղափոխվել թուրքական ակումբ:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 24 հանդիպման, դարձել երեք գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: