Logo

Կևին Կուրանի. «Զախարյանը պետք է տեղափոխվի Եվրոպա»

16:05 / 10.02.2023ՍՊՈՐՏ
null

Մոսկվայի «Դինամոյի» և Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Կևին Կուրանին նշել է, որ ռուսական թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանը պետք է տեղափոխվի Եվրոպա: 

«Զախարյանն այս պահին Ռուսաստանի ամենատաղանդավոր խաղացողներից մեկն է և առաջնության լավագույններից: Ուրախ եմ, որ «Դինամոն» այսպիսի մակարդակի խաղացող ունի։

Հուսով եմ, որ Եվրոպա տեղափոխությունը տեղի կունենա որքան հնարավոր է շուտ: Նա երիտասարդ է, պետք է խաղալ, փորձ հավաքել։ Առաջիկա 2-3 տարվա ընթացքում Արսենը պետք է տեղափոխվի Եվրոպա»,- «Շտուտգարտի» ու «Շալկեի» նախկին ֆուտբոլիստ, Եվրո-2008-ի փոխչեմպիոն Կևին Կուրանիի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:

40-ամյա Կուրանին «Դինամոյում» խաղացել է 2010-2015-ին։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին ձախողվել էր Ռուսաստանի ազգային հավաքականի 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը Լոնդոնի «Չելսի»: Ընթացիկ մրցաշրջանում Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 22 հանդիպման, դարձել երեք գոլի և 6 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ