Logo

«Դինամոյի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է Զախարյանի նկատմամբ թոփ-ակումբների հետաքրքրության մասին լուրերը

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 12.08.2021ՍՊՈՐՏ
shcwarz - «Դինամոյի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է Զախարյանի նկատմամբ թոփ-ակումբների հետաքրքրության մասին լուրերը

Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սանդրո Շվարցը խոսել է թիմի 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի նկատմամբ եվրոպական թոփ-ակումբների հետաքրքրության մասին:

«Զարմացած չեմ, որ Զախարյանը առաջատար ակումբների սկաուտների ուշադրության կենտրոնում է։ Նա ցույց է տալիս, որ բարձր որակի խաղ է ցուցադրում՝ չնայած երիտասարդ տարիքին։ Մենք Արսենի հետ մշտապես կապի մեջ ենք։ Վախենալու ոչինչ չկա։ Լուրերը միշտ շրջապատում են ֆուտբոլը։

Իմ իրավասության մեջ չէ գնահատել, թե պատրաստ է արդյոք Զախարյանը Եվրոպային։ Նրա համար շատ կարևոր է հաջորդ քայլերն իրականացնել զարգացման համար ու կրկնապատկել իր կարողությունները»։

Զախարյանը Ռուսաստանի մեկնարկած առաջնության 3 խաղերում խփել է  1 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ