Մոսկվայի Դինամոյի դարպասապահ Իգոր Լեշուկը խոսել է իր ակումբակից, Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին:
-Վերջերս ասացիք՝ ժամանակն է, որ Զախարյանը հեռանա Ռուսաստանից:
-Այո՛, որքան շուտ նա դա անի, այնքան լավ կլինի իր համար: Վստահ եմ, այլ երկրում կգրանցի ավելի մեծ պրոֆեսիոնալ աճ:
Արսենն արդեն բավական ժամանակ այստեղ է և զգացել է Ռուսաստանի առաջնության խաղամակարդակը, կարծում եմ՝ չարժե երկար մնալ: Իրեն նույնպես ասել եմ այս մասին:
Հասկանալի է, որ թոփ առաջնություն տեղափոխվելն այս պահին բարդ գործընթաց է, սակայն կարծում եմ՝ առաջիկա մեկ-երկու տարում իրավիճակը կփոխվի»,- Լեշուկի խոսքը փոխանցում է «Спорт-Экспресс»-ը
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռանը 19-ամյա ֆուտբոլիստը մոտ էր Լոնդոնի «Չելսի» տեղափոխությանը, սակայն գործարքը վերջին պահին խափանվեց: Վերջերս հայ խաղացողն անձնական պատճառներով մերժել էր թուրքական «Գալաթասարայի» առաջարկը:
Ընթացիկ մրցաշրջանում Արսեն Զախարյանը ռուսական ակումբի կազմում անցկացրած 25 խաղում խփել է երեք գոլ ու կատարել 6 ասիստ: