Logo

«Դինամոյի» առաջատարը կես տարի չի խաղա

10:26 / 04.03.2025Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Դինամոն» հաստատել է, որ թիմի հարձակվող Կոնստանտին Տյուկավինը ծանր վնասվածք է ստացել:

Ռուս ֆուտբոլիստը «Ռոստովի» դեմ խաղում վնասել է աջ ծնկի խաչաձև կապանները: 22-ամյա ֆուտբոլիստը վիրահատության կենթարկվի, իսկ ապաքինման գործընթացը կտևի մոտավորապես կես տարի:

Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Դինամոյի» հարձակվողը 7 գոլ ու 2 ասիստ է գրանցել: Նախորդ մրցաշրջանում Տյուկավինը խփել էր 15 գոլ ու գրանցել 9 ասիստ:

Պրեմիեր լիգայում «Դինամոն» 5-րդ տեղում է, բայց երեք առաջատարներից հետ է ընդամենը 4 միավորով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ