Logo

Կանավարոն հեռացվել է Զագրեբի «Դինամոյի» գլխավոր մարզչի պաշտոնից

15:49 / 09.04.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Զագրեբի «Դինամոն» Ֆաբիո Կանավարոյին հեռացրել է գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Որոշումը կայացվել է «Իստրայի» դեմ Խորվաթիայի առաջնության խաղում 0-3 հաշվով պարտությունից հետո, ինչի հետևանքով «Դինամոն» զբաղեցնում է 3-րդ տեղը մրցաշարային աղյուսակում՝ 8 միավորով հետ մնալով առաջատար «Հայդուկից»: 

51-ամյա մասնագետը «Դինամոյին» էր միացել 2024-ի դեկտեմբերին՝ փոխարինելով Նենադ Բյելիցային: Իտալացու գլխավորությամբ խորվաթական թիմն անցկացրել է 14 խաղ, տարել 7 հաղթանակ, կրել 5 պարտություն ու անցկացրել 2 ոչ-ոքի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ