Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» սկսում է պայքարը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում և Մինսկի «Դինամոյի» (Բելառուս) դեմ կանցկացնի առաջին հանդիպումը։ Հայտնի են մեկնարկային կազմերը.
«Դինամո». Լապոուխով, Պիգաս, Պոլիտևիչ, Գավրիլովիչ, Ռաի, Շկոլիկ, Սելյավա, Դեմչենկո, Պոդստրելով, Մելնիչենկո, Ժերդև։
«Փյունիկ». Ավագյան, Ժունինյո, Բռատկով, Վակուլենկո, Ալեմաո, Ուդո, Կոչուկ, Կարաբալյո, Դավիդյան, Օտուբանջո, Ագդոն։
Հանդիպումը կկայանա Հունգարիայի Մեզեկեվեշդ քաղաքում ու Երևանի ժամանակով կմեկնարկի 22:45-ին։