Logo

Դին Լիժենը նվաճեց շախմատային թագը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
17:20 / 30.04.2023Շախմատ
null

Չինացի Դին Լիժենը շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի եզրափակիչ մրցամարտի թայ-բրեյքում 2,5-1,5 հաշվով հաղթելով ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին, նվաճեց շախմատային թագը: Չինացի գրոսմայստերը հռչակվեց շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոն: Նա կպարգևատրվի 1,1 միլիոն եվրոյով, Նեպոմնյաշչիի պարգևավճարը կկազմի 900 հազար եվրո:

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված դասական շախմատի 14 պարտիաներից հետո հաշիվը հավասար էր՝ 7-7: Մրցակարգի համաձայն, Նեպոմնյաշչին ու Լիժենը 4 պարտիայից բաղկացած արագ շախմատի մրցամարտ անցկացրին: Առաջին 3 պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: 4-րդ պարտիայում Լիժենը 68–րդ քայլին սևերով հաղթեց ու շահեց մրցամարտը:

Հիշեցնենք, որ Հավակնորդների մրցաշարում հաղթած Յան Նեպոմնյաշչին շախմատային թագը պետք է վիճարկեր աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Սակայն նորվեգացի գրոսմայստերը հրաժարվել էր մրցել ռուսաստանցու հետ, ինչից հետո այդ իրավունքը ստացել էր Հավակնորդների մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրած Դին Լիժենը: ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Նեպոմնյաշչին երկրորդ տեղում է, իսկ Լիժենը երրորդն է: Առաջատարը Մագնուս Կառլսենն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա