Logo

Դին Լիժեն․ Դժվար է հավատալ այս ամենին

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:34 / 21.07.2022• Շախմատ
Դին Լիժեն

Շախմատի տղամարդկանց աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղին մասնակցելու իրավունք ստացած չինացի գրոսմայստեր Դին Լիժենը պատմել է տպավորությունների մասին։

«Դրան դժվար է հավատալ։ Ինձ պետք է մի փոքր հանգստանալ։ Այս օրերին փոքր-ինչ հուզված էի։ Սա հետնամուտքից մտնելու հնարավորություն է։ Բախտս շատ է բերել, որ աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղին մասնակցելու հնարավորություն եմ ստացել։ Դա, անկասկած, լավագույն պահն է։ Նման հնարավորություն կյանքում մեկ անգամ է ընձեռվում։

Ինչո՞ւ հրաժարվեց Կարլսենը։ Կարծում եմ՝ այդ որոշումը պայմանավորված է ոչ թե շախմատին, այլ նրա մոտիվացիային առնչվող հանգամանքով։ Աշխարհի առաջնությունում շատ դժվար է սկզբնախաղային գաղափարներ գտնել այն պարագայում, երբ մրցակիցներդ այդքան լավ են պատրաստված։ Զվարճանալու և վարկանիշը 2900-ի հասցնելու մղումով նա կարող է նախընտրել մասնակցել նման պատրաստականություն չպահանջող մի քանի մրցաշարի»,- Chess24.com-ին ասել է Լիժենը։

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը հրաժարվել է հավակնորդների մրցաշարի հաղթող ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ տիտղոսային մրցախաղին մասնակցելուց։ Կարլսենի փոխարեն չեմպիոնի կոչումը վիճարկելու է հավակնորդների մրցաշարում երկրորդ տեղը գրաված Լիժենը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ