Logo

Դին Հաուսենը կարող է տեղափոխվել «Ռեալ»

11:51 / 25.03.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է անգլիական «Բորնմութի» ու Իսպանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Դին Հաուսենի ծառայություններով, հայտնում է MARCA-ն:

19-ամյա պաշտպանը տպավորել է «Արքայական ակումբի» ղեկավարությանը, բայց նրան իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև մի շարք այլ եվրոպական գրանդ ակումբներ:

Նախորդ ամռանը «Բորնմութը» Հաուսենի տրանսֆերային իրավունքը գնելու համար «Յուվենտուսին» վճարել է 15 միլիոն եվրո, սակայն նրա տրանսֆերային արժեքն այժմ քառապատկվել է:

Նիդերլանդների հավաքականի դեմ Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Հաուսենը նորամուտն է նշել Իսպանիայի հավաքականում, իսկ պատասխան խաղում առաջին անգամ ընդգրկվել է «Ֆուրիա ռոխայի» մեկնարկային կազմում:

«Մեսթալիայում» կայացած երկրորդ խաղից հետո երիտասարդ պաշտպանի ակումբակից Ջասթին Կլյուվերտը հաստատել է, որ Հաուսենը հաջորդ մրցաշրջանում հադես չի գա Անդոնի Իռաոլայի գլխավորած թիմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ