Անգլիական «Բորնմութի» պաշտպան Դին Հյոյսենը El Chiringuito TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է «Ռեալի» կողմից հետաքրքրվածությանը.
«Մտերիմ ընկերներիցս մեկն ինձ անընդհատ տեսանյութեր է ուղարկում Մադրիդի մասին, նա ինձ համոզում է գնալ Իսպանիայի մայրաքաղաք:
«Ռեալը» մեծ ակումբ է, չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է հանդես գալ այդպիսի մեծ պատմություն ունեցող ակումբում:
Մինչև 2030 թվականը պայմանագիր ունեմ «Բորնմութի» հետ, բայց ունեմ նաև հրաժարագին, պետք է սպասել», - ասել է 19-ամյա ֆուտբոլիստը:
Միջազգային նախորդ դադարի ընթացքում Հյոյսենը նորամուտն է նշել Իսպանիայի հավաքականի կազմում:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» պաշտպանության կենտրոնն ուժեղացնելու համար դիտարկում է Հյոյսենին թիմ հրավիրելու տարբերակը: