Դին Հաուսենը կարող է բաց թողնել «Օլիմպիակոսի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի հանդիպումը, հայտնում է լրագրող Գիլյերմո Ռայը:
20-ամյա պաշտպանը բաց է թողել նոյեմբերի 25-ի մարզումը, իսկ ավելի ուշ բժշկական հետազոտություն կանցնի, որից հետո պարզ կլինի վնասվածքի լրջության աստիճանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Օլիմպիակոսի» դեմ հանդիպումը բաց է թողնելու «Արքայական ակումբի» դարպասապահ Տիբո Կուրտուան:
Դին Հաուսենը մադրիդցիների կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում աչքի է ընկնել 1-ական գոլով ու արդյունավետ փոխանցումով:
Չեմպիոնների լիգայի և Լա լիգայի լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


