Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել «Ֆրոզինոնեի» դեմ Ա Սերիայի 12-րդ տուրի տնային հանդիպման առաջին կեսում, որից հետո «Ներաձուրին» հաղթում է 1-0 հաշվով:
Հայաստանի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկուի փոխանցումից հետո՝ 43-րդ րոպեին, հեռու տարածությունից հարվածով անհավանական գոլ է խփել (տեսանյութ) Ֆեդերիկո Դիմարկոն:
Հաղթանակի դեպքում «Ինտերը» կշրջանցի «Յուվենտուսին» և կգլխավորի աղյուսակը:
«Ինտեր» - «Ֆրոզինոնե» խաղը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում է: