Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները:
Իսպանական թիմի մրցակիցը մադրիդյան մյուս ակումբը՝ «Ռեալն» է, որին Սիմեոնեի թիմը երկու անգամ պարտվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:
«Հիանալի հանդիպումներ են լինելու: Մենք պատրաստ ենք այդ խաղերին»,- արգենտինացու խոսքն է մեջբերում Marca-ն:
Չեմպիոնների լիգայում մադրիդյան դերբիներից առաջինը կկայանա «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում, իսկ պատասխանը՝ «Մետրոպոլիտանոյում»: