Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամփոփել է «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղը (4:4), գրում է Marca-ն:
«Անկյունայինից բաց թողած 2 գոլը տխրեցնում է մեզ, պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Փոփոխությունները թիմին թարմություն ու համարձակություն հաղորդեցին, որպեսզի շատ ֆուտբոլիստներով գրոհենք: Չես կարող այսպիսի «Բարսելոնայի» դեմ դրական արդյունք սպասել, եթե շատ գոլեր չես խփում: Հեշտ չէր 2:4 հաշվի ժամանակ իրավիճակը փոխելը:
2:0 հաշվի ժամանակ ինքս ինձ ասացի, որ պետք չէ ուրախանալ. ամեն ինչ այդքան հեշտ չի տրվի: Վերջնական հաշիվը հաստատ ուրախացրեց մեր թիմի երկրպագուներին: Այս մրցավեճում ամեն ինչ հենց այսպես պետք է ավարտվեր: Հիացած եմ իմ թիմի մրցունակությամբ: Նույնիսկ երբ բաց խաղ է ընթանում, մրցակիցն էլ այդքան ուժեղ է, մենք միևնույն է ամեն ինչ ունենք արդյունքի հասնելու համար:
Մինչև պատասխան խաղը դեռ շատ ժամանակ կա, այդ ընթացքում բազմաթիվ այլ հանդիպումներ ունենք անցկացնելու: «Բարսայի» մասին հետո կմտածենք»,- ասել է արգենտինացին: