Logo

Դիեգո Ռոսի Մարաշլյանը վերադարձել է MLS

12:11 / 04.08.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը հեռացել է թուրքական «Ֆեներբահչեից» ու տեղափոխվել ամերիկյան «Քոլամբուս Քրյու», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

25-ամյա ֆուտբոլիստի ու MLS-ը ներկայացնող ակումբի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ավարտը և ունի մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։

Մարաշլյանը 2021 թվականից էր խաղում «Ֆեներբահչեում»։ Դրանից առաջ նա չորս տարի ելույթ էր ունեցել ամերիկյան «Լոս Անջելեսում»։ MLS-ում հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստն անցկացրել է 101 հանդիպում, դարձել 43 գոլի ու 17 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 9,5 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Քոլամբուս Քրյուից» հեռացել էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը, որը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհ» ակումբում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ