Logo

Դիեգո Գոդինը վերսկսել է կարիերան

23:48 / 20.02.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ուրուգվայի հավաքականի, Մադրիդի «Աթլետիկոյի» և Միլանի «Ինտերի» նախկին կենտրոնական պաշտպան Դիեգո Գոդինը վերսկսել է կարիերան։

38-ամյա ֆուտբոլիստը մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը պայմանագիր է կնքել ուրուգվայական «Պորոնգոսի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Դիեգո Գոդինը կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2023 թ. ամռանը։ Նրա նախորդ ակումբն արգենտինական «Վելես Սարսֆիլդն» էր, որի կազմում հանդես է եկել 2022-2023 թթ.։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ