Բրազիլական ծագմամբ իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է անգլիական «Վուլվերհեմփթոն», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
33-ամյա ֆուտբոլիստն ու անգլիական ակումբը ստորագրել են 1 տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
Կոստան «Վուլվերհեմփթոնում» կխաղա «29» համարի մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ Կոստայի նախորդ ակումբը բրազիլական «Ատլետիկո Մինեյրոն» էր, որի հետ պայմանագրի ժամկետը սպառվել էր հունվարին: Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվողը 2014-2018 թվականներին պաշտպանել էր Լոնդոնի «Չելսիի» մարզական պատիվը:
Կոստան Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրած 89 խաղում 52 գոլ է խփել և կատարել 18 գոլային փոխանցում:
It's official. ✍️ pic.twitter.com/FXcgReSlsr
— Wolves (@Wolves) September 12, 2022
He’s back. And part of the pack.
— Wolves (@Wolves) September 12, 2022
🐺✍️


