Իտալական «Ռոմայի» առաջատար Պաուլո Դիբալան ընթացիկ մրցաշրջանում այլևս դուրս չի գա խաղադաշտ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
31-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով փոխարինվել էր Ա Սերիայի 29-րդ տուրի՝ «Կալյարիի» դեմ մրցավեճի 12-րդ րոպեին:
Արգենտինացին մոտակա օրերի ընթացքում կենթարկվի վիրահատության:
Դիբալան այս մրցաշրջանում «Գայլերի» կազմում անցկացրել է 36 հանդիպում, որոնցում կատարել է 12 արդյունավետ գործողություն (8 գոլ, 4 ասիստ):