Իտալիայի Ա Սերիայի 10-րդ տուրի կենտրոնական խաղում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում 1-0 հաշվով հաղթեց «Ռոմային»։
«Ռոսոներիի» հաղթական գոլը 39-րդ րոպեին խփեց կենտրոնական պաշտպան Ստրախինյա Պավլովիչը։
«Ջալոռոսին» 82-րդ րոպեին կարող էր խուսափել պարտությունից, բայց թիմի առաջատարներից Պաուլո Դիբալան վրիպեց 11-մետրանոցից. տանտերերին փրկեց դարպասապահ Մայք Մենյանը։
«Միլանը» հաղթանակի շնորհիվ միավորների քանակը հասրցեց 21-ի և բարձրացավ երրորդ տեղ։ «Ռոման» նույնքան միավորով չորրորդն է։ 21 միավոր է վաստակել նաև երկրորդ տեղը զբաղեցնող «Ինտերը»։
Իտալիայի Ա Սերիա, 10-րդ տուր
«Միլան» - «Ռոմա»` 1-0
Ստրախինյա Պավլովիչ, 39
Չիրացված 11-մետրանոց` Պաուլո Դիբալա, 82 («Ռոմա»)
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

