Հունվարի 18-ին Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Յուվենտուսը» 4:1 հաշվով առավելության է հասել «Սամպդորիայի» նկատմամբ:
Հանդիպումից հետո թուրինցիների կիսապաշտպան Խուան Կուադրադոն Պաուլո Դիբալայի հետ լուսանկար է հրապարակել.
«Աճպարարի հետ, +3»,- մեկնաբանել է կոլումբիացին:
Դիբալան, տեսնելով գրառումը, անհարմար դրության մեջ է դրել խաղընկերոջը: Արգենտինացին զվարճալի էմոջիներով է պատասխանել՝ նկատի ունենալով, որ գավաթի խաղարկությունում հաղթանակի համար 3 միավոր չի տրվում:
Հավելենք, որ Իտալիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» հյուրընկալվելու է «Միլանին»: Խաղը կայանալու է հունվարի 23-ին՝ ժամը 23:45-ին: