Logo

Դիասի որակազրկման ժամկետը

23:55 / 21.11.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Եվրոպական ֆուտբոլի ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) 3 խաղով որակազրկել է Մյունխենի «Բավարիայի» վինգեր Լուիս Դիասին, հաղորդում է կառույցի մամուլի ծառայությունը:

Դիասը կարմիր քարտ էր ստացել Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ի դեմ արտագնա խաղում: Կոլումբացին կոպիտ սահանկումով խախտել էր կանոնները մրցակցի պաշտպան Աշրաֆ Հաքիմիի դեմ պայքարում: Մարոկկացի պաշտպանը վնասվածքի պատճառով փոխարինվել էր, «Բավարիան» այդ խաղում Դիասի դուբլի շնորհիվ հաղթել էր 2-1 հաշվով:

Այսպիսով՝ Դիասը բաց կթողնի Լոնդոնի «Արսենալի», Լիսաբոնի «Սպորտինգի» և բելգիական «Յունիոնի» դեմ Լիգայի փուլում կայանալիք առաջիկա խաղերը:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ