«Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը մտադիր չէ հեռանալ ակումբից, տեղեկացնում է Diario Sport-ը։
Դանիացի ֆուտբոլիստը գոհ է «Բլաուգրանայում» իր կարգավիճակից և բացառում է այլ ակումբ տեղափոխվելու տարբերակը։
Չնայած կատալոնական ակումբը մտադիր չէ նոր պայմանագիր ստորագրել 29-ամյա պաշտպանի հետ, նա չի ցանկանում հեռանալ։ Քրիստենսենն ուզում է մնալ «Բարսելոնայում» և պայքարել` մեկնարկային կազմում հայտնվելու համար։
Քրիստենսենի ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որը շահավետ առաջարկ է կատարել նրան, սակայն դանիացին մերժել է։
Անդրեաս Քրիստենսենի ու «Բարսելոնայի» միջև պայմանագիրը կլրանա 2026թ. հուլիսի 1-ին։


